Խիստ ամուսինը կնոջը թույլ չէր տալիս նույնիսկ սանրվածքը փոխել. նրա մահից հետո այրին դարձավ անճանաչելի (photo,video)

Շառլոտա Գուտենբերգի ամուսինն իր հայացքներն է ունեցել կնոջ արտաքին տեսքի հարցում: Ուստի Շառլոտան, լինելով լավ կին, միշտ պահպանել է այն կերպարը, որը դուր է եկել իր սիրելիին: Միևնույն ժամանակ նա ողջ կյանքում երազել է դաջվածք անել:

Բայց վերը նշված պատճառներով Շառլոտան նույնիսկ չի մտածել դա անել:

10 տարի առաջ Շառլոտայի ամուսինը մահացել է, և նա որոշել է իր երազանքն ի կատար ածել… Հիմա Շառլոտան 67 տարեկան է, նա Գինեսի գրքի ռեկորդակիր է որպես մարմնի վրա ամենաշատ դաջվածքներ ունեցող տարեց կին:

Ներկայումս նրա մարմնի ավելի քան 90%-ը ծածկված է տարբեր պատկերներով: Հետաքրքիր է, որ Շառլոտայի ներկայիս ամուսինը լիովին կիսում է նրա նախասիրությունը:

Ավելին՝ նա էլ նույն ռեկորդն է սահմանել տարեց տղամարդկանց մեջ:

    

axbyur http://blognews.am/arm/news/430985/khist-amusiny-knojy-tuyl-cher-talis-nuynisk-sanrvatsqy-pokhel-nra-mahic-heto-ayrin-dardzav-antchanacheli-photovideo.html


Աղբյուր՝ Խիստ ամուսինը կնոջը թույլ չէր տալիս նույնիսկ սանրվածքը փոխել. նրա մահից հետո այրին դարձավ անճանաչելի (photo,video)