Վստահեցնում եմ` շարունակելու ենք նույն ոգով և նվիրվածությամբ. Արգամ Աբրահամյան

արգամ-աբրահամյանՍիրելի հայրենակիցներ.
Յուրաքանչյուր տարեմուտին ավանդաբար մենք հետադարձ հայացք ենք գցում անցած տարվա նվաճումներին, հաջողություններին և զարգացումներին` միաժամանակ ուրվագծելով գալիք տարվա նոր նպատակներն ու խնդիրները:
Անցնող տարում մենք բոլորս միասին ջանքեր չխնայեցինք` մեր սիրելի համայնքը բարեկարգելու, եղածը պահպանելու, նորը կառուցելու համար: Վստահեցնում եմ` շարունակելու ենք նույն ոգով և նվիրվածությամբ:
Մենք հաստատակամ ենք՝ ամրապնդել մեր ձեռքբերումներն ու հաղթանակները ու դրանց հենքի վրա կառուցել նորերը, ուստի 2017 թվականը, որպես նոր ձեռքբերումների մեկնակետ, պետք է սկսենք բարձր տրամադրությամբ ու ստեղծարար ոգով:
Թող Նոր տարին սկիզբ դառնա վերելքների ու խաղաղության, ամեն հարկի տակ թող թևածեն սերը, ջերմությունը, լավատեսությունը:

Գրում է Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը


Աղբյուր՝ Վստահեցնում եմ` շարունակելու ենք նույն ոգով և նվիրվածությամբ. Արգամ Աբրահամյան