Անի Դաշյանի ընտանեկան լուսանկարն ու ամանորյա շնորհավորանքը

26

Հաղորդավարուհի Անի Դաշյանը իր Instagram-ում ընտանեկան գեղեցիկ լուսանկար է հրապարակել ու շնորհավորե Ամանորն ու Սուրբ Ծնունդը.

«2016թ.-ի դեկտեմբերի 31 է: Օր, որն էլ երբեք չի լինելու..2016՝շատերի համար ձեռքբերումների, շատերի համար էլ, ցավոք, կորուստների տարի…Այն երջանիկներից եմ, ում համար տարին, իրոք, ձեռքբերումների էր: Կյանքիս կարևորագույն ձեռքբերումը՝ Ռոբերտս, իր ծնունդով երջանկությունս լիարժեք դարձրեց: Շնորհակալ եմ բոլորին ուրախությունս կիսելու, լավ լիցքերի ու դրական էներգետիկայի համար, որն ինձ փոխանցեցինք ողջ տարվա ընթացքում: Շնորհակալ եմ ծանոթ-անծանոթներիս յուրաքանչյուր բարի մեկնաբանության, ժպիտի ու անգամ մեկ սմայլիկի համար:) Շնորհակալ եմ բոլոր հարազատներիս միշտ կողքիս լինելու համար, շնորհակալ եմ ինձ երջանիկ զգալու համար, շնորհակալ եմ, որ կարողանում եմ շնորհակալ լինել…2017-ը Աստծո կամոք բոլորի համար թող լինի միայն ձեռքբերումների, լավ լուրերի, խաղաղության ու շա՜տ ժպիտների տարի: Շնորհավո՜ր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Բարի՜ գալուստ 2017»,-🎄🎄🎄🎉🎉🎉🎊🎊🎊🍾🍾🍾👪🙏🙏🙏

 

15623737_915158585285852_5574928779261771776_n

Նյութի աղբյուր՝ http://entertrain.1in.am/am/entarm/33034


Աղբյուր՝ Անի Դաշյանի ընտանեկան լուսանկարն ու ամանորյա շնորհավորանքը