Չինարիում մարտերը շարունակվում են, ՊՆ-ն հաստատում է` կան զոհեր. թարմացվում է

 

 

 

 

12.00 Քիչ առաջ armtimes.com-ի հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ զոհերի մասին տեղեկությունը ճիշտ է, ունենք երեք զոհ: Նա նաև նշեց, որ զոհվածներից երկուսը զինծառայողներ են, մեկը՝ սպա։

 

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի խոսքով`  ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում մարտերը դեռ շարունակվում են:

 

10.30 ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:

 

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

 

«Սույն թվականի դեկտեմբերի 29 ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։

 

ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվում է դիպուկահարների և նռնականետերի կրակ, որը շարունակվում է։ ՀՀ ԶՈւ-ն լիովին վերահսկում են իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգությունները»։

 

Աղբյուր՝ Չինարիում մարտերը շարունակվում են, ՊՆ-ն հաստատում է` կան զոհեր. թարմացվում է