Եթե իմանայիք, թե ինչքան օգտակար է կիտրոնով գոլ ջուրը, ամեն օր այն կխմեիք

728px-make-lemon-honey-water-step-1

Կիտրոնի առողջարար հատկանիշները հայտնի են տարիներ ի վեր: Վերջինս ունի հակամանրէային, հակավարակային, իմունային համակարգը խթանող և քաշը նվազեցնող հատկություններ: Կիտրոնը նաև հարուստ է C, B վիտամիններով, կալցիով, երկաթով, մագնեզիումով, կալիումով, ֆերմենտներով, հակաթթվային հյուսվածքներով:

Այնպես որ, մի վարանեք և շտապեք ձեր օրը սկսել այս զարմանալիորեն պարզ բաղադրատոմսով:

Կիտրոնով ջուր

½ բնական կիտրոնը ճզմեք մեկ բաժակ գոլ ջրի մեջ և օգտագործեք առավոտյան նախաճաշից առաջ:

Ամեն առավոտ կիտրոնով ջուր խմելու առավելությունները

Այն խթանում է ձեր իմունային համակարգը

Կիտրոնը պարունակում է վիտամին C, որն օգնում է հաղթահարել մրսածությունը, քանի որ բարձրացնում է մարմնի դիմադրողականությունը տարբեր վարակների նկատմամբ: Կիտրոնը պարունակում է նաև կալիում, որն օգնում է կարգավորել արյան ճնշումը: Կիտրոնը օժտված է նաև հակաբորբոքային հատկանիշներով, որն օգնում է պայքարել ասթմայի և շնչառական այլ հիվանդությունների դեմ: Կիտրոնի շնորհիվ բարձրանում է օրգանիզմում երկաթը յուրացնելու հատկությունը, ինչը մեզ պաշտպանում է տարբեր հիվանդություններից: Բացի այդ՝ կիտրոնը պարունակում է սապոնին անվամբ բնական բաղադրիչներ, որոնք օգնում են մեզ պաշտպանվել մրսածությունից և հարբուխից:

Հակաքաղցկեղային ազդեցություն

Կիտրոնը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք դանդաղեցնում են ծերացման գործընթացը՝ այդպիսով իսկ պաշտպանելով քաղցկեղի առաջացման հավանականությունը: Կիտրոնի բնական թթվային միջավայրը բացասաբար է անդրադառնում քաղցկեղի բջիջների առաջացման միջավայրի վրա:

Կիտրոնը մաքրում է մաշկը

Ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ կիտրոնի մեջ պարունակվող հակաօքսիդանտները օգնում են վերականգնել մաշկի մահացած հյուսվածքները: Այն օգնում է ազատվել մաշկի լաքաներից և պաշտպանում է մաշկը արտաքին միջավայրի վնասակար ազդեցություններից: Կիտրոնը նաև օգնում է ձերբազատվել մաշկի կորեակներից, վերականգնում է մահացած մաշկը և այդպիսով իսկ նպաստում է մաշկի երիտասարդեցմանը և առողջացմանը:

Կիտրոնը բարելավում է մարսողական համակարգը

Կիտրոնը պարունակում է թթվային բանաձև, որը դրական ազդեցություն ունի օրգանիզմի մարսողական համակարգի վրա: Այն նաև օգնում է ստամոքսի ցավերի և կծկումների ժամանակ: Ուսումնասիրությունների համաձայն՝ կիտրոնով ջուրն օգնում է օրգանիզմին յուրացնել ալյումին հիդրօքսիդը, ինչը օգնում է կարգավորել ստամոքսի թթվայնության մակարդակը: Կիտրոնը նաև մաքրում է լյարդը, ինչի արդյունքում ավելի մեծ քանակությամբ հեղուկ է արտադրվում, ինչն էլ նպաստում է մարսողական համակարգի բարելավմանը:

Կիտրոնի հյութը օժտված է հակաբորբոքային հատկանիշներով. այն մաքրում և արտահանում է աղեստամոքսային տրակտում գտնվող տոքսինները: Բացի այդ՝ այն օգնում է մարսողական համակարգի այնպիսի խնդիրների հաղթահարմանը, ինչպիսիք են՝ այրոցը և վքնածությունը։

Կիտրոնը օգնում է քաշի նվազեցմանը

Կինտրոնը պարունակում է պեկտին՝ պոլիսախարիդ հյուսվածքներ, որոնք գելանման կառուցվածք ունեն և օգնում են պայքարել սովի զգացողության դեմ: Հետազոտությունները վկայում են, որ կիտրոնի դիետայի կողմնակիցներն ավելի արագ են քաշ կորցնում:

Կիտրոնը կարգավորում է pH-ի մակարդակը

Կիտրոնը օգնում է կարգավորել օրգանիզմի թթվայնության մակարդակը, քանի որ միաժամանակ պարունակում է թթվային և հակաթթվային հյուսվածքներ, որոնք օգնում են մաքրել արյունը:

Հետազոտությունների համաձայն՝ հիվանդություններն առաջանում են այն բանից հետո, երբ խախտվում է օրգանիզմի, այսպես կոչված, pH հավասարակշռությունը: Կիտրոնը օգնում է կարգավորել թթվայնության մակարդակը և այդպիսով նվազեցնում մի շարք, այդ թվում՝ միզարտադրողական համակարգի հետ կապված հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Կիտրոնը բարձրացնում է տրամադրությունը

Կիտրոնը պարունակում է բավականին մեծ քանակությամբ վիտամին C, որը օգնում է բարձրացնել մարդու տրամադրությունը և պայքարել լարվածությունների, ընկճախտի և անհանգստության դեմ:

Կիտրոնը թարմացնում է շնչառությունը

Կիտրոնն ունի թարմ և ցիտրուսային համ և բուրմունք: Այն օգնում է թեթևացել ատամնացավը և բերանի խոռոչի հետ կապված այլ հիվանդությունները: Կիտրոնի հյութ օգտագործելուց հետո պետք է բերանը ողողել մաքուր ջրով:

Կիտրոնի միջոցով մարմինն արագ վերականգնվում է

Ինչպես որ կիտրոնն օգնում է վերականգնել մահացած մաշկը և սպիները, այնպես էլ այն դրական ազդեցություն է ունենում ոսկորների և հյուսվածքների ամրության վրա:

Կիտրոնը խթանում է ուղեղի աշխատանքը

Իր մեջ պարունակվող կալիումի և մագնեզիումի շնորհիվ կիտրոնը օգնում է ուղեղի և նյարդային համակարգի աշխատանքներին: Այն բարելավում է ձեր տրամադրությունը, նպաստում էներգիայի ավելացմանը և այդպիսով իսկ օգնում պայքարել լարվածությունների դեմ: Կիտրոնը օգնում է նաև կենտրոնանալ, այդ իսկ պատճառով այն անհրաժեշտ է ուսանողների և լարված աշխատանք ունեցող մարդկանց համար:

Կիտրոնը մաքրում է լիմֆատիկ համակարգը

Լիմֆատիկ համակարգը մեր մարմնի իմունային համակարգի ամենակարևոր մասն է կազմում: Լիմոնը օգնում է պահպանել օրգանիզմում հեղուկի անհրաժեշտ քանակը: Ջրազրկումը հանգեցնում է թուլության, հոգնածության և, ընդհանուր առմամբ, իմունային համակարգի գործառնության խախտմանը, ինչն էլ հանգեցնում է բազմաթիվ հիվանդությունների առաջացմանը:

Կիտրոնը մաքրում է օրգանիզմը ավելորդ հեղուկից

Ինչպես արդեն նշվեց, կիտրոնի հյութը կարծես հակաբորբոքիչ լինի, որն օգնում է օրգանիզմին ազատվել վնասակար նյութերից՝ թույներից: Այն ավելացնում է օրգանիզմում հակաթունային գործառույթ իրականացնող փայծաղի համար կարևոր ֆերմենտների արտադրությունը:

Խմեք կիտրոնի ջուր՝ պայծառ և առողջ օրվա համար:

axbyur http://blognews.am/arm/news/428213/ete-imanayiq-te-inchqan-ogtakar-e-kitronov-gol-jury-amen-or-ayn-kkhmeiq.html