Անկարայում կանխվել է նոր ահաբեկչական հարձակում. կա 12 ձերբակալված

228

Անկարայում 35 հասցեներում ոստիկանության հատուկ նշանակության ուժերը իրականացրել են համաժամանակյա հատուկ օպերացիա՝ կանխելով ենթադրյալ ահաբեկչական հարձակումը: Հայտնում է   Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «Dogan haber» լրատվական գործակալության՝ ոստիկանությունը, օպերատիվ տվյալները իրացնելիս, պարզել է, որ Թուրքիայի Հանրապետության 93-ամյակի կապակցությամբ մեկնարկած համապետական միջոցառումների ժամանակ ծրագրվել է ահաբեկչական հարձակում իրականացնել:

Ոստիկանական հատուկ օպերացիայի արդյուքնում ձերբակալվել է 12 կասկածյալ, որոնցից 6-ը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմերպության, իսկ մյուս 6-ը «Քուրդիստանի բանվորական կուսակցության» անդամներ են, որը նույնպես Անկարայի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կառույց:

Source: http://www.andradardz.am/